Հայերն աշխարհում Համայնք

Վահե Բողոսյանը Հայկազյան համալսարանում պատմել է Սուդանի հայերի մասին

Median, Լուսանկարը՝ ShahenWasHere / Wikimedia Commons, CC BY-SA 4.0, կտրված
Լուսանկարը՝ ShahenWasHere / Wikimedia Commons, CC BY-SA 4.0, կտրված

Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 4-ին հյուրընկալել է Վահե Բողոսյանին։ Նա հանրային դասախոսության ընթացքում խոսել է Սուդանի հայ համայնքի պատմության և իր հեղինակած «Sudanahye» հետազոտական կայքի ստեղծման մասին։ Բողոսյանը Լոնդոնի համալսարանական քոլեջից ունի պատմության բակալավրի աստիճան, ինչպես նաև անվտանգության հետազոտությունների մագիստրոսի կոչում։ Ներկայացումը ուղեկցվել է Սուդանի հայերին վերաբերող պատմական լուսանկարներով և փաստաթղթերով։ Նա պատմել է նաև կայքի մշակման ընթացքի, հայտնաբերած աղբյուրների և հետազոտողների աստիճանաբար ձևավորված համայնքի մասին։ Հանդիպման ավարտին Բողոսյանը մասնակիցներին խրախուսել է նմանատիպ նախաձեռնություններ ձեռնարկել՝ փաստաթղթավորելու և հասանելի դարձնելու աշխարհի հայ համայնքների պատմությունը։

Նույն բաժնից