Էրդողան. Վճռականությամբ աշխատելու ենք Կովկասում խաղաղության համար
Առաջինը հաղորդել է Infocom-ը՝ 13:56, 24 նոյեմբերի
8 աղբյուր · Վերջնական լուսաբանում՝ 27 նոյեմբերի, 2026
Լուսանկարը՝ Wikimedia Commons, կտրված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին։ Նա նշել է, որ ինչպես Ղարաբաղում կիսել են «հաղթանակի» ուրախությունը, նույն վճռականությամբ աշխատելու են Կովկասում խաղաղության և բարգավաճման համար։ Ըստ Էրդողանի՝ Իլհամ Ալիևի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը Շուշիի հռչակագրով հասցվել է դաշնակցային մակարդակի, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կամրապնդի Ադրբեջանի և Նախիջևանի կապը։