Հետաքրքիր Բնություն

Ռիո դե Ժանեյրոյում ամպերը «ջրվեժի» պես իջել են Քրիստոս Փրկչի արձանի շուրջ

Median, Լուսանկարը՝ Euronews, կտրված
Լուսանկարը՝ Euronews, կտրված

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հանգստյան օրերին խիտ ամպերը սահեցին Կորկովադո լեռան լանջերով՝ Քրիստոս Փրկչի արձանի շուրջ։ Euronews-ի փոխանցմամբ՝ ծովից եկող խոնավ օդը բարձրանում է լանջերով, սառչում և ամպեր է առաջացնում, որոնք իջնելիս ջրվեժի տպավորություն են թողնում։ Լեռան գագաթը՝ արձանով, և ամենաբարձր կետերը մնացին սպիտակ շղարշից վեր։ Տեսագրել է Սանտա Տերեզա թաղամասի բնակիչ, կինոգործիչ և լուսանկարիչ Մարսիու Ամարոն, և կադրերը արագ տարածվեցին սոցցանցերում։ Նա գրել է, որ նման Կորկովադո երբեք չէր տեսել, և հստակեցրել, որ պատկերը իրական է և ստեղծված չէ արհեստական բանականությամբ։ Երևույթը կոչվում է օրոգրաֆիկ ամպ, և Ռիոյում այն հաճախ է լինում, հատկապես ցուրտ ճակատների անցման ժամանակ կամ վաղ առավոտյան։

Նույն բաժնից