Հայերն աշխարհում Արվեստ և մշակույթ

Հոլիվուդում ավարտվեց «Արպա» միջազգային կինոփառատոնը

Median․ Լուսանկարը՝ thefocuseuro.com, կտրված
Լուսանկարը՝ thefocuseuro.com, կտրված

Հոլիվուդի TCL Chinese Theater-ում սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Արպա» միջազգային կինոփառատոնի 29-րդ հանդեսը, որն ավարտվեց սեպտեմբերի 27-ին մրցանակաբաշխությամբ։ Չորսօրյա փառատոնին ցուցադրվեց 23 երկրից 51 ֆիլմ՝ կարճամետրաժ, վավերագրական, գեղարվեստական, երաժշտական տեսահոլովակներ և անիմացիա։ Փառատոնը կազմակերպել է Լոս Անջելեսում գործող «Արպա» հիմնադրամը կինոյի, երաժշտության և արվեստի համար (AFFMA), որը 1995 թվականին հիմնադրել է Սիլվիա Մինասյանը։ Ըստ Armenian Mirror-Spectator-ի՝ Փարիզում և Հայաստանում ապրող Թամարա Ստեփանյանը ստացել է ամենաշատ մրցանակները. նրա «Արտոյի երկիրը» ֆիլմը ճանաչվեց լավագույն ֆիլմ և լավագույն սցենար։ Այս ֆիլմը Հայաստանի պաշտոնական ներկայացումն է «Օսկարի» 99-րդ մրցանակաբաշխությանը։

Նույն բաժնից