Հետաքրքիր Բնություն

Երեք ամիս ծովում կորած հինգ մարդ փրկվել է Կիրիբատիի մի կղզում

Median, Լուսանկարը՝ Wikimedia Commons
Լուսանկարը՝ Wikimedia Commons

New York Times-ի փոխանցմամբ՝ Միկրոնեզիայում հուլիսին անհետացած նավակի հինգ ուղևորներ հասել են Կիրիբատիի մի հեռավոր կղզի։ Դա տեղի է ունեցել այս շաբաթավերջին, այսինքն՝ ծովում անցկացրած երեք ամսից հետո։ Լրագրի համաձայն՝ նրանք ափ են դուրս եկել առանց հագուստի և խիստ հյուծված վիճակում։ Նրանց անցած ճանապարհը գերազանցում է 3000 մղոնը։ Աղբյուրը այլ մանրամասներ, այդ թվում՝ փրկվածների անունները, չի նշում։ Պատմությունը ուշագրավ է հենց այն հեռավորության պատճառով, որը նրանք հաղթահարել են բաց ծովում։

Նույն բաժնից