Հայերն աշխարհում Արվեստ և մշակույթ

«Formidable! Aznavour» շոուն ԱՄՆ-ում կներկայացվի առաջին անգամ

Median, Լուսանկարը՝ president.am / Wikimedia Commons, CC BY-SA 3.0, կտրված
Լուսանկարը՝ president.am / Wikimedia Commons, CC BY-SA 3.0, կտրված

Շառլ Ազնավուրին նվիրված «Formidable! Aznavour» կենդանի երաժշտական շոուն առաջին անգամ կներկայացվի ԱՄՆ-ում։ The Armenian Weekly-ի հաղորդմամբ՝ շոուն նախկինում մեծ հաջողություն է ունեցել Ֆրանսիայում և այլ երկրներում։ Այն ստեղծել և պրոդյուսերել են «Piaf! The Show» մյուզիքլի հեղինակները՝ Directo Productions-ը, իսկ ներկայացնում է Cherry Orchard Festival-ը։ Ծրագրում են Ազնավուրի հայտնի երգերը՝ «La Bohème», «Formidable!», «She», «Yesterday When I Was Young» և այլն։ Դրանք Ազնավուրի գրած և կատարած 800 երգերից չորսն են, որոնք կատարել են նաև համաշխարհային մասշտաբի երգիչներ, այդ թվում՝ Ֆրենկ Սինատրան։ Շրջագայության ընթացքում շոուն կներկայացվի Սիեթլում, Լոս Անջելեսում, Մայամիում, Հյուսթոնում և Բոստոնում, իսկ Նյու Յորքում կլինի երկու ներկայացում՝ Բրուքլինի Oceana Theater-ում և Town Hall-ում։

Նույն բաժնից