Հետաքրքիր Մշակույթ
Ալյասկայի հեռավոր համայնքներին ինքնաթիռից հնդկահավեր են նետել
Ալյասկայի հարավ-կենտրոնական հատվածում երկու ընկերուհի օդից հնդկահավեր է հասցնում անտառային խորքում ապրող ընտանիքներին՝ Գոհաբանության տոնի համար։ Օդաչու Հեյդի Հասթինգսը վարում է ինքնաթիռը, իսկ նրա ընկերուհի Էսթեր Քիմը հնդկահավերը նետում է ինքնաթիռի պատուհանից։ Վերջին մի քանի տարիներին նրանք այս գործողությունը կատարում են ամեն տարի։ Որոշ համայնքներ ամբողջովին մեկուսի են և մոտակա ճանապարհից մոտ 50 մղոն հեռու։ Ձյունն ու սառույցը դժվարացնում են հասանելիությունը, ուստի բնակիչները հաճախ դժվարանում են պարենամթերք, այդ թվում՝ հնդկահավ ձեռք բերել։ «Հնդկահավ ռմբակոծիչներ» անունով հայտնի երկու կանայք թռիչքները դարձրել են ամենամյա ավանդույթ։
Նույն բաժնից
- ՀետաքրքիրԲնություն
Ռիո դե Ժանեյրոյում ամպերը «ջրվեժի» պես իջել են Քրիստոս Փրկչի արձանի շուրջ
Աղբյուրներ՝ Euronews
- ՀետաքրքիրՄշակույթ
Հունգարացի վերանորոգողը 14 տարի հին հեռուստացույցներ է նվիրում հիվանդանոցներին
Աղբյուրներ՝ AFP
- ՀետաքրքիրՏիեզերք
Hera զոնդը հասել է Դիմորֆոս աստերոիդին՝ ստուգելու Dart-ի բախման հետքերը
Աղբյուրներ՝ BBC Science & Environment