Հետաքրքիր Սպորտ

Ռուանդան կընդունի Ֆորմուլա 1-ի Աֆրիկայի Գրան պրին

Median․ Լուսանկարը՝ Wikimedia Commons, կտրված
Լուսանկարը՝ Wikimedia Commons, կտրված

Ֆորմուլա 1-ը հայտարարել է, որ Ռուանդան կհյուրընկալի մրցաշարի փուլ, որը կկոչվի Աֆրիկայի Գրան պրի։ Կողմերի միջև ստորագրվել է 10 տարվա պայմանագիր։ Քանի որ պիտանի ուղի դեռ չկա, այն կկառուցվի Կիգալիի հարավարևելքում գտնվող Բուգեսերայում, և նախագծի համաձայն՝ պատրաստ կլինի հաջորդ տասնամյակի սկզբին։ Աֆրիկայում Ֆորմուլա 1-ի վերջին մրցավազքը 1993 թվականի Հարավաֆրիկյան Գրան պրին էր, այսինքն՝ մայրցամաքը գրեթե 40 տարի մրցաշարային օրացույցում չի եղել։ Ֆորմուլա 1-ի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալին նշել է, որ այդ որոշմամբ սպորտաձևը կմրցի բնակեցված յուրաքանչյուր մայրցամաքում։ Լյուիս Հեմիլթոնը տարիներ շարունակ հանդես է եկել Աֆրիկայում մրցավազք անցկացնելու օգտին։ Միևնույն ժամանակ իրավապաշտպանները Ռուանդայի ընտրությունը քննադատում են՝ այն համարելով սպորտի միջոցով իմիջի բարելավման փորձ։

Հայկական մեդիայում չի լուսաբանվել (ստուգված՝ 19 հոկտեմբերի)