Արտաքին քաղաքականություն և անվտանգություն

Citizen Lab. Գովազդային ցանցով ՀՀ կառույցների վրա հետախուզություն են արել

Արտաքին քաղաքականություն և անվտանգություն․ Լուսանկարը՝ iStock, կտրված
Լուսանկարը՝ iStock, կտրված

Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ը հրապարակել է զեկույց իսրայելական Discover-Tech ընկերության մասին։ Ըստ զեկույցի՝ ընկերության Controlium հարթակը օգտագործում են լրտեսական ծրագրեր մշակող ընկերությունները՝ օգտատերերին պրոֆիլավորելու և առանց սեղմման աշխատող ծրագրերով սարքեր վարակելու համար։ Discover-Tech-ի գովազդային ցուցադրումներ գրանցվել են նաև Հայաստանում՝ վարչապետի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի ցանցերում։ The Globe and Mail-ը նշում է, որ պարզ չէ՝ այդ կառույցները կոտրվել են, թե ոչ, քանի որ խոսքը պրոֆիլավորման մասին է։ PAN.am-ի փոխանցմամբ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է, որ խոսքը Candiru-ի լրտեսական ծրագրի մասին է, որը տարածվել է գովազդային հարթակով։