Հայերն աշխարհում Գիտություն և բժշկություն

Բոստոնի համալսարանի և HENAR-ի ծրագիրը փոխում է բժշկական կրթությունը

Median․ Լուսանկարը՝ mirrorspectator.com, կտրված
Լուսանկարը՝ mirrorspectator.com, կտրված

Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավեդիսյան անվան բժշկության դպրոցը և HENAR հիմնադրամը համատեղ իրականացնում են առողջապահական կրթության մագիստրոսական ծրագիր (MSHPE)։ Այն տրվում է Բոստոնի համալսարան–Հայաստան բժշկական գործընկերության (BU-AMP) շրջանակում։ Այս աշնանը երկու կազմակերպությունների ներկայացուցիչները այցելեցին Երևանի մի քանի հիվանդանոց, այդ թվում՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, «Վիգմոր» կանանց և մանկական հիվանդանոց և «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանք տեսան, թե ինչպես են ծրագրի առաջին շրջանավարտները ուսուցանում անմիջապես հիվանդի մահճակալի մոտ։ Ծրագրի հիմնադիր տնօրեն Ջեֆրի Մարկունսի խոսքով՝ կարևոր փոփոխությունն այն է, որ ուսուցումը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլ նաև կարողությունների զարգացում։

Նույն բաժնից