Հետաքրքիր Մշակույթ

Տրիստան դա Կունյայի կղզում սկսված սիրո պատմությունը

Median․ Լուսանկարը՝ Wikimedia Commons
Լուսանկարը՝ Wikimedia Commons

Աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզի Տրիստան դա Կունյան գտնվում է մոտավորապես Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի միջև։ Քելլի Գրինը Քեյփ Թաունից Հարավային Ատլանտյանով անցել է 1738 մղոն՝ «Է․ Վ․ Էդինբուրգ» նավով, և ճանապարհը տևել է մեկ շաբաթ։ Նա կղզի է գնացել 22 տարեկանում, քանի որ այնտեղ որպես կառավարիչ ծառայող հայրը համոզել էր այցելել։ Այդ ժամանակ կղզում ապրում էր 264 մարդ, իսկ նրա ճամպրուկները նավից իջեցնողների թվում էր 21-ամյա Շեյն Գրինը։ Նույն երեկո նրանք նորից հանդիպել են կղզու միակ փաբում և պարել։ Վեց շաբաթ անց Քելլին վերադարձել է, սակայն Քեյփ Թաունի հյուրանոցում առաջին գիշերը նրան զանգել է Շեյնը, և նրանք մի քանի ամիս խոսել են ամեն երեկո։

Հայկական մեդիայում չի լուսաբանվել (ստուգված՝ 25 հոկտեմբերի)

Նույն բաժնից