Հետաքրքիր Մշակույթ

Վատիկանում ցուցադրվում է պապի մեքենաների հարյուրամյա պատմությունը

Median․ Լուսանկարը՝ Wikimedia Commons
Լուսանկարը՝ Wikimedia Commons

Վատիկանի թանգարաններում հոկտեմբերի 29-ին բացվել է «A Century of the Popemobile» ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Այն ներկայացնում է ութ պապամոբիլ՝ 1930-ից մինչև 2012 թվականը, և բոլորը ստեղծել է Mercedes-Benz-ը։ Ամենահինը 1930 թվականին Պիոս XI պապին նվիրված Nürburg 460 լիմուզինն է՝ ազնվամորու գույնի մետաքսե բրոկարով պատված բազկաթոռով։ Ժամանակակից տեսքն ձևավորվեց 1980 թվականին, երբ Հովհաննես Պողոս II-ի այցի համար ստեղծվեց թափանցիկ բարձր պատյանով 230 G-ն։ Հաջորդ տարվանից պապամոբիլներում սկսեցին օգտագործել զրահապատ ապակի՝ պապի վրա մահափորձից հետո։ Ըստ Վատիկանի թանգարանների պատմական հավաքածուների բաժնի համադրող Սանդրո Բարբագալոյի՝ պապամոբիլը թույլ է տալիս մարդկանց տեսնել պապին, իսկ պապին՝ տեսնել մարդկանց։

Նույն բաժնից