Հետաքրքիր Սպորտ

Հարի Քեյնը նվաճեց «Ոսկե գնդակը» և ավարտեց Անգլիայի 25-ամյա սպասումը

Median․ Լուսանկարը՝ ft.com, կտրված
Լուսանկարը՝ ft.com, կտրված

Անգլիայի ազգային հավաքականի ավագ և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկուշաբթի Լոնդոնի «Պալլադիում» թատրոնում առաջին անգամ ստացավ տղամարդկանց «Ոսկե գնդակը»։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում 65 խաղում խփել է 73 գոլ։ Նա դարձավ առաջին անգլիացին 2001 թվականից հետո, երբ մրցանակը ստացել էր Մայքլ Օուենը։ Քեյնն առաջ անցավ Լամին Յամալից և Քիլիան Մբապեից։ Նրա գլխավորությամբ Անգլիան հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ «Բավարիան» նվաճեց Գերմանիայի առաջնության և գավաթի զույգ տիտղոսները։ Կանանց «Ոսկե գնդակը» երրորդ անգամ նվաճեց իսպանուհի Ալեքսիա Պուտյասը։

Նույն բաժնից